ԱՄՆ արդարադատության նախարարությունը շվեյցարացի հաքերին մեղադրել է անձնական տվյալների գողության մեջ
МеждународноеԱՄՆ արդարադատության նախարարությունը շվեյցարացի հաքերին մեղադրել է անձնական տվյալների գողության մեջ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հաքերը պատասխանատվություն ստանձնեց տեսախցիկների համակարգերի հետ կապված ամերիկյան ստարտափի առցանց համակարգերը կոտրելու գործում օգնության համար, հաղորդում է AP-ն:
21-ամյա Թիլ Քոթմանին մեղադրանք է առաջադրվել Սիեթլում գտնվող Վաշինգտոնի Արեւմտյան շրջանի մեծ ժյուրիի կողմից:
Մի շարք մեղադրանքներ թվագրվում են 2019 թվականով ե հաշվառման տվյալների գողություն են ենթադրում, ինչպես նաեւ՝ ավելի քան 100 կազմակերպության սկզբնական կոդի եւ գաղտնի տեղեկատվության հրապարակում, այդ թվում՝ ընկերությունների եւ պետական հաստատությունների:
Քոթմանը վերջին հաքերային հարձակումը եւ տեսահսկման կալիֆորնիական Verkada ընկերության հաճախորդների տեսագրությունների արտահոսքը մասսայական հսկողության վտանգների բացահայտման մաս է անվանել:
ԱՄՆ դատախազի պաշտոնակատար Թեսա Հորմանը հերքել է այս դրդապատճառները:
«Այս գործողությունները կարող են բարձրացնել խոցելիությունը յուրաքանչյուրի համար՝ խոշոր ընկերություններից մինչեւ անհատ սպառողներ»,- գրել է Հորմանը: