Սեր, ատելություն, բաժանում. Մարտի 19-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ВидеоԽՈՅԵՐ
Այսօր փորձեք վերանայել հին լուսանկարները: Դա կօգնի, որ ոչ միայն վերհիշեք անցյալը, այլեւ հասկանաք, թե ինչ է ձեզ պակասում ներկայում: Ընտրեք որեւէ հաջողված լուսանկար եւ տեղադրեք այն շրջանակի մեջ: Ձեր սիրելիին դա հաճելի կլինի:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ մի բան կբացատրի, որը սկզբում դժվարությամբ կընկալեք, սակայն հասկանալուց հետո ձեզ ավելի թեթեւացած ու հանգիստ կզգաք: Չմոռանաք այդ զգացողության համար շնորհակալություն հայտնել սիրելիին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիի եւ ձեր միջեւ որոշ ժամանակ առաջ կոնֆլիկտ է եղել, որը դուք երկուսդ տարբեր ձեւերով եք ընկալել: Ձեր սիրելին այն ժամանակ չէր արտահայտվել, բայց այս անգամ նա կխոսի եւ կբացի բոլոր խաղաքարտերը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ցանկացած պահի կարող է ձեր օգնության կարիքն ունենալ: Այնպես որ` զգոն եղեք. Մի անջատեք հեռախոսը կամ համակարգիչը: Պատրաստ եղեք, որ, միգուցե, ստիպված լինեք շտապ գնալ նրան տեսնելու:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելիին այսօր կթվա, թե նա ամեն ինչ գիտի ձեր մասին եւ շատ պարզ տեսնում է ձեր արարքների նպատակները: Փորձեք շատ բարձր չծիծաղել նրա հայտարարությունների վրա: Միգուցե, նա ինչ-որ տեղ ճիշտ է…
ԿՈՒՅՍԵՐ
Կիսվեք ձեր սիրելիի հետ ձեր գաղափարներով, սակայն չզարմանաք,եթե նա չհամաձայնվի ձեզ հետ: Նա դա ձեզ նեղացնելու համար չի անում, պարզապես, իրավիճակից ելնելով` նրա կարծիքն այլ է:
Շարունակությունը՝ այստեղ