Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի). Մաս 2
Политика
2-րդ՝ Աստծո յուրաքանչյուր օրը, 24-ժամյա ռեժիմով (երեք հերթափոխով), աջակցել Հայաստանում շուկայական ազատ տնտեսության բոլոր ճյուղերի՝ այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ու ռազմարդյունաբերության զարգացմանը, ստեղծել բազմահազար աշխատատեղեր՝ վերացնելով գործազրկությունը:
Հայաստանում, 24-ժամյա ռեժիմով, զարգացնել ատոմային էներգետիկան և ռազմարդյունաբերությունը՝ համագործակցելով բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ: Հայաստանի բոլոր քաղաքներում բացել Ռուսաստանի Դաշնությունում արդեն գործող ռազմական արդյունաբերական գործարանների մասնաճյուղեր և ստեղծել հայ-ռուսական համատեղ ռազմական նոր գործարաններ՝ մարդկանց ապահովելով աշխատատեղերով:
Գործազրկության մակարդակը Հայաստանում պետք է հասցվի զրոյի, այսինքն՝ աշխատելու իրավունք ունեցող թեկուզ մեկ մարդ Հայաստանում չպետք է գործազուրկ լինի և վե՛րջ:
Հայաստանում գիտությամբ լուրջ զբաղվող յուրաքանչյուր անհատի ընտանիքին Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր ամիս պետք է վճարի նվազագույնը 1.5 միլիոնից 2 միլիոն դրամ աշխատավարձ, որպեսզի գիտնականն օրվա 24 ժամը բացառապես զբաղվի գիտությամբ:
Շարունակելի …
(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/.../a.78306177.../1386390755027861/):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան