ԱԱԾ նոր նախագիծը
ПравоԱզգային անվտանգության ծառայությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:
Մասնավորապես, «Ժողվոուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համապատասխան նախագիծը կքննարկվի վաղը կառավարության նիստում:
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կարվի եւ կսահմանվի, որ արգելվում է սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Իսկ ահա Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով սահմանվելու է, որ սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Շարունակությունը՝ այստեղ