Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 18-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Իտալական «Ռոման» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի կհյուրընկալվի ուկրաինական «Շախտյորին», որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:
Օրվա 8 խաղերից չորսը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:55-ին, իսկ մյուս չորսը՝ կեսգիշերին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 21:55 (առաջին հանդիպում՝ 0:3)
«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 21:55 (առաջին հանդիպում՝ 3:1)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 21:55 (առաջին հանդիպում՝ 0:2)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 21:55 (առաջին հանդիպում՝ 0:2)
«Միլան» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:1)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 3:0)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:0)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:1)