Ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախպատրաստվում մարտի 15-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հանդիպակաց գոտու ճամփեզրի կանգառին, փայտյա էլեկտրասյանը և հայտնվել հարակից հողատարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ավելին՝ այստեղ