Վլադիմիր Պուտինը նոր պաշտոն է տվել Դմիտրի Մեդվեդևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է գիտության և կրթության հարցերով նախագահական խորհրդի կազմը: Այն ղեկավարում է պետության ղեկավարը: Դմիտրի Մեդվեդևը նշանակվել է խորհրդի նախագահի տեղակալ: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Նշենք, որ Անդրեյ Ֆուրսենկոն նշանակվել է խորհրդի ղեկավարի օգնական: Կազմը ներառվել են ինստիտուտների ռեկտորներ, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, ՌԴ Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը, Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշչենկոն, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը և այլք: