Русский
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек Путин заявил, что планирует рассказать Пашиняну о результатах переговоров в Баку Пятеро пострадавших в ДТП в Ереване с участием автобуса маршрута N36 граждан продолжают лечиться больнице 

Սա կարող է հրաշալի միջոց լինել արտահերթ ընտրությունների թեման առնվազն մինչև աշուն «ջրելու» համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է, ինչ աշխարհը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատուհասին։ Միլիոնավոր մարդկանց առողջության համար վտանգ ստեղծելուց բացի, համավարակի տարածումը նաև շարունակում է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը։ Եվ համավարակի բռնկումից ի վեր միայն պետական նպատակաուղղված քաղաքականության և հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում համատարած կարգապահության միջոցով է հնարավոր հաջողություններ արձանագրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Օրինակ՝ աշխարհում ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը, որտեղից սկիզբ առավ կորոնավիրուսի համաճարակը, հետևողական քայլերի և սահմանափակումների արդյունքում կարճ ժամանակամիջոցում կարողացավ կոտրել վարակի տարածման տեմպը և թևակոխել տնտեսության վերականգնման փուլ։

Սակայն հարկ է նկատել, որ պետությունների կառավարությունների մեծ մասը չկարողացավ արագ կողմնորոշվել համավարակի դեմ պայքարում միջոցներ ձեռնարկելու հարցում կամ հետևողական չեղավ սահմանափակումների կիրառումն արդյունավետ դարձնելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու խնդիրներում։ Հայաստանում ևս անլուրջ վերաբերմունքի արդյունքում էր, որ համավարակը մեծ թափով սկսեց տարածվել երկրով մեկ։ Եվ մինչ անցած տարվա գարնանը Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավով ու տարբեր մարզերում հավաքներ կազմակերպելով, աշխարհի տարբեր երկրներում խիստ սահմանափակումներ էին կիրառվում։ Իսկ մեզ մոտ անհրաժեշտ սահմանափակումները կիրառվեցին միայն այն ժամանակ, երբ վարակն արդեն բազմաթիվ օջախներ էր ստեղծել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Հայաստանը շատ բարձր դիրքեր զբաղեցրեց, իսկ առողջապահական համակարգի վրա էական ծանրաբեռնվածություն դրվեց։

Իբր իշխանությունները համավարակի դեմ շատ մի հաջող պայքար էին տանում, դրան էլ գումարվեց նույն իշխանությունների մեղքով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը, որի սկսվելուն զուգահեռ՝ հակահամաճարակային պայքարն ընդհանրապես բարձիթողի իրավիճակի մատնվեց։ Բնականաբար, անընդհատ աճի արդյունքում համավարակի տեմպերի՝ պիկին հասնելուց հետո վարակակիրների քանակը պետք է սկսեր նվազել։ Ու այս հանգամանքը Փաշինյանը փորձեց ներկայացնել որպես կառավարության գրանցած հաջողություն՝ իր հարցազրույցներից մեկում հայտարարելով, թե այն ժամանակ քննադատները իշխանությունների «աչքն էին մտցնում» վարակակիրների թիվը, իսկ հիմա իրավիճակը կայունացել է։ Այնինչ, ոչ մի կասկած չկա այն հարցում, որ իրավիճակի կայունացումը խիստ հարաբերական է։ Ու այսպիսի իրավիճակում Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը կրում է երկրում առողջապահական իրավիճակի հիմնական պատասխանատվությունը, բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպում, ու ոչ ոք չի հսկում հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Իհարկե, ընդդիմությունն էլ է հավաքներ անցկացնում, պատասխանատվություն պետք է ունենան բոլորը, բայց, ի վերջո, իրավիճակի գլխավոր պատասխանատուն հենց իշխանությունն է, այնինչ վերջինս, հանուն Փաշինյանի՝ իր աթոռին կառչած մնալու, մոտ 20 հազար մարդ է հանում փողոց՝ առանց որևէ հակահամաճարակային կանոնների պահպանման: Ու ընդհանրապես, եթե մինչև սեպտեմբերի 27-ը ինչ-որ քայլերի գոնե իմիտացիա արվում էր, ապա դրանից հետո առ այսօր ընդհանրապես կառավարությունը մոռացել է կորոնավիրուսի մասին: Բնականաբար, վարակակիրների թիվը պետք է ավելանար, ու այդպես էլ եղավ։ Իհարկե, չպետք է անտեսել նաև այլ գործոնները: Մասնավորաբար, որոշ մասնագետներ տեսակետ են հայտնում, թե վարակակիրների թվերը հատուկ են ավելացվում, որպեսզի համաճարակային իրավիճակից հոգնած մարդկանց շրջանում հավել յալ վախեր ներշնչելու միջոցով կարողանան պատվաստանյութերն իրացնել։

Շարունակությունը՝  այստեղ

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииКак не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси