Խաչիկ Ասրյանի առաջարկած կոնցեպտը ոչ մի ոլորտ չի շրջանցի
ПолитикаՀայաստանի հաջորդ կառավարությունն անշուշտ լրջագույն խնդիրներ պետք է լուծի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանից հետո մնալու է թուլացած անվտանգային համակարգ և քայքայված տնտեսություն։
Այդ իմաստով կենսունակ կոնցեպտ է առաջարկում Խաչիկ Ասրյանը։ Նա, մասնավորաբար, նշում է, որ Հայաստանում նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջիկա հինգ տարիների համար իրականացնելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։ Այն ենթադրում է Հայաստանի սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքի ազգայնացում՝ ամբողջ շահույթի բացառապես Հայաստանի պետական բյուջե ուղղելու նպատակով։
Դրա արդյունքում արդեն 5 տարիների ընթացքում հնարավոր կլինի 3 անգամ բարձրացնել առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների, Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զինծառայողների, թոշակառուների, մանկավարժների, բուժաշխատողների, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների, Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների և Արդարադատության համակարգի բոլոր ծառայողների և աշխատակիցների սոցիալական ապահովության երաշխիքներն ու աշխատավարձերը։