Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 317 նոր դեպք
ОбществоՀայաստանում մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահվան ելքով:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 776843 թեստավորում:
Մեկ օրում կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է հանգստյան օրերի քիչ թեստավորմամբ: Առկա է 230 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 837 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։