Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու. քաղաքագետ
Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու, անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու, անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա։
Մեզ մոտ կատարվել է այն, ինչն կատարվում է աշխարհի շատ երկրներում եւ դա կառավարվող պրոցես է։
Ցանկացած հասարակության կայունությունը հենված է միջին խավի ու պահպանողական արժեքների վրա։ Ջարդում եք այդ արժեքները, արդյունքում կազմալուծում եք միջին խավը, ստեղծում եք արժեքային քաոս եւ հենվելով ցածրագույն բնազդներով առաջնորդվող ամբոխի վրա եւ տվյալ հասարակությունը ենթարկվում է ներդրված իշխանությանը։ 2018-ից սկսած կետային հարվածների են ենթարկվել մեր հասարակության բոլոր հենման կետերը։
Ամերիկայում պայքարը գնում է պահպանողական' դասական Ամերիկայի ու փողոցի կառավարվող զանգվածի միջեւ։ Բրիտանիայում հիմա հարվածում են այդ երկրի պահպանողականության կորիզին' միապետության ընտանիքին։
Միջին շերտի անկյունաքարերն են ընտանիքը, եկեղեցին, հայրենասիրությունը, անցյալի առասպելները։ Դրանք պետք է ոչնչացվեն։
Այ սա է մեզ մոտ կատարվել 2018-ին։ Կետ առ կետ հարվածի տակ են դրվել պահպանողական շերտի բոլոր պատկերացումները' Արցախ, Ցեղասպանություն, եկեղեցի, ընտանիք ...։ Պատահական չի, որ գործող կառավարության վերջերս կազմակերպված հանրահավաքում հավաքված կերպարները շոկի մեջ են մեզ գցել։ Դրանք այն նույն կերպարներն են, որոնց մենք տեսնում էինք Ամերիկայի BLM շարժման հավաքներում, Սիրիայում, Իրաքում, Լոնդոնի արձանները տապալող զանգվածի մեջ ...: Դրանք անցյալն ու ներկան մերժողներն են, առանց արմատների ժեխն է։
Դա չի նշանակում, որ մեր եկեղեցին, միջին շերտը, նախկին կառավարությունն անբասիր երեւույթների էին, ճիշտ հակառակը, դրանք նույնպես իրենց մեծ մեղքն ունեն կատարվածի մեջ, բայց դրանք պետք էր ոչ թե ջարդել, այլ տրանսֆորմացիայի ենթարկել»։