ԶԼՄ-ներ. Ջեֆրի Էփշտեյնի առանձնատունը վաճառվել է 51 միլիոն դոլարով
Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատունը 51 միլիոն դոլարով վաճառվել է անանուն գնորդին, գրում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ այդ գումարը կուղղվի ռեստիտուցիայի ֆոնդին, որը փոխհատուցում է տրամադրում Էփշտեյնի զոհերին:
Յոթ հարկանի առանձնատունը, որը ժամանակին 88 միլիոն դոլար էր գնահատվել, զգալիորեն ավելի էժան է վաճառվել այն բանից հետո, երբ 66-ամյա ֆինանսիստին մեղադրանք առաջադրվեց մարդկանց թրաֆիքինգի համար 2019 թվականին՝ քիչ անց այն բանից հետո, երբ նա մահացած գտնվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն բանտի խցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը:
Այդ տունը Մանհեթենի ամենամեծ մասնավոր առանձնատներից մեկն է եւ, ինչպես սպասվում է, դրա վաճառքն ամենաթանկը կլինի այս տարի: Նյու Յորքի բուլլվարային մամուլում այն «սարսափի տուն» էր անվանվել այն բանից հետո, երբ Էփշտեյնի առանձնատանն իբր դաժան վերաբերմունք էին ցույց տալիս անչափահաս աղջիկներին, իսկ երեխաների նկատմամբ բռնության լուսանկարները սեյֆում հայտնաբերվել էին ՀԴԲ խուզարկությունների ժամանակ:
Վաճառքն ավարտվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ Վիրգինյան կղզիների դատավորը մերժեց տարածքի գլխավոր դատախազի կողմից նրա ունեցվածքի վաճառքը սառեցնելու փորձը:
Զոհերին փոխհատուցման վճարման ծրագրի արձանագրության համաձայն՝ գույքը պարտավոր է վճարել բոլոր ընդունելի պահանջները՝ բացառապես հիմնվելով ադմինիստրատորի որոշման վրա եւ առկա միջոցները լրացնել գույքային այլ ֆոնդերից փոխհատուցման համար, երբ հաշիվը որոշակի շեմից ցածր է ընկնում, հաղորդում է ABC News-ը:
Հիմնադրամը նախորդ հունիսին օպերացիաների սկսվելուս ի վեր ավելի քան 150 դիմում է ստացել եւ 55 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարել զոհերին, որոնց կոնկրետ թիվը չի հաղորդվում: