Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 526.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.67 դրամ (նվազել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 733.00 դրամ (նվազել է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.15 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 444.66 դրամ, ոսկի՝ 29,208.08 դրամ, պլատին՝ 20,463.02 դրամ: