Երեւանում կանխվել է ապօրինի ծառահատումը. 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում
Այս գիշեր «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում:
Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում:
Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել:
Դեպքի կապակցությամբ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն:
Գործն ընթացք է ստացել, իսկ մինչ այդ 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում։