Պետք է ցավով նշեմ... Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել
Պետք է ցավով նշեմ, որ բավականին երկարատև ընդմիջումից հետո մենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք, ունենք 700-ից ավել դրական ախտորուշում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ այսօրվա դրությամբ ակտիվ դեպքերի թիվը հասնում է 6772-ի, 901 հոսպիտալացված կա, կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է 9 ԲԿ, կա 100 ազատ մահճակալ:
Փաշինյանը կոչ արեց մաքսիմալ պահել հակահամաճարակային կանոնները՝ հույս հայտնելով, որ լրացուցիչ սահմանափակումներ հաստատելու անհրաժեշտություն չի լինի:
Ավելին՝ այստեղ