Կառավարության նիստի օրակարգում 23 հարց է, որից 19-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց որդեգրման վերաբերյալ, գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է, որը վերաբերում է որդեգրմանը:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- Ներդրումային - սոցիալական ծրագրին հավանություն տալու, «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին եւ այլ հարցեր: