Ինչպես է ոստիկան-շունը շնորհավորել կանանց մարտի 8-ի կապակցությամբ. Տեսանյութ
Տոմսկում ոստիկան-կինելոգներն անսովոր ձևով են շնորհավորել կանանց մարտի 8-ի առթիվ, և դրանում նրանց օգնել է Ֆուգաս անունով շունը, ասվում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանի ՆԳ նախարարության կայքում:
Ծառայողական-որոնողական հովվաշունը ծաղիկների զամբյուղով դարձել է «Մարտի 8-ը դեպի յուրաքանչյուր տուն» ակցիայի հիմնական մասնակիցը: Նախ աշխատողները շնորհավորել են գեղեցիկ տիկնանց, իսկ հետո խելացի շունը նրանց ծաղիկներ է նվիրել: