Նոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է, այն լինելու է ողջ Հայաստանի համար հարձակում. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է:
Սա լինելու է ողջ Հայաստանի ողջ հարավի համար հարձակում, որի հաջողության պարագայում Հայաստանը կդադարի գոյություն ունենալ:
Ելքի ուղիներ կան:
Բայց այդ ուղիներն ընտրել է պետք:
Հին մեխանիզմներով, հին մարդկանցով, հին մտածողությամբ` անպայմանորեն, անկասկածելիորեն ունենալու ենք հին արդյունքը:
Իսկ հին արդյունքը Հայաստանի նոր թուրքիաացումն է լինելու»: