Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությանը և պահանջել Ն.Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը. ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյան
Альтернативное мнениеՈստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Aravot.am-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում: Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»: