Արթուր Ալեքսանյանը բասկետբոլիստի դերում, Ֆերդինանդ Կարապետյանի «թաքնված» հարսնացուն, Արթուր Դավթյանն ու Լեւոն Աղասյանն «օդերում»
СпортNEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։
Հերթական թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է նախորդ շաբաթվա հայկական եւ համաշխարհային սպորտի ներկայացուցիչների ամենաուշագրավ հրապարակումները։
Ինչպիսի՞ «ճակատագիր» կունենար հայկական բաստեկտբոլը, եթե Արթուր Ալեքսանյանը բասկետբոլիստ լիներ, Միհրան Հարությունյանը ցանկանում է երգիչ դառնա՞լ, ինչո՞ւ է Արթուր Դավթյանն «օդերում», ո՞վ է Լեւոն Աղասյանին կենգուրուի նմանեցրել, ո՞ւմ է ձեռնոց նետել Վազգեն Թեւանյանը, Ֆերդինանդ Կարապետյանն ամուսնացե՞լ է, ի՞նչ նպատակով է Նարեկ Աբգարյանը կրակել սովորում, ո՞ր մարզաձեւում կլիներ Լյուիս Հեմլիթոնը, եթե չդառնար ավտոարշավորդ, ո՞ւմ է նկատողություն արել Աբդուլռաշիդ Սադուլաեւը, ո՞վ է Յանա Եգորյանի ապագա երեխայի հայրը եւ ինչպե՞ս կերակրել երեխային բասկետբոլային հանդիպման ժամանակ, երբ դու խաղացողներից մեկն ես. «մաստեր կլասս» բասկետբոլուհուց:
Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի չորրորդ թողարկմանը։ #SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի Facebook, Instragam, Twitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում: