Իրաքում փակ դռների հետեւում կայացել է Հռոմի պապի եւ այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
Իրաքում շիաների համար սուրբ համարվող Նաջաֆ քաղաքում փակ դռների հետեւում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Մեծ այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը, հաղորդում է Associated Press-ը:
Հռոմի պապը ժամանել է Իրաք, որպեսզի մուսուլմաններին կոչ անի ընդունել Իրաքի քրիստոնեական փոքրամասնությունն ու խաղաղ համագոյակցության մասին ուղերձ փոխանցի:
Ալ Սիստանիի համեստ տանը պատմական հանդիպումը կազմակերպվել է մի քանի ամիս, ընդ որում, բոլոր դետալները մանրամասն քննարկվել եւ համաձայնեցվել են այաթոլլահի գրասենյակի եւ Վատիկանի միջեւ:
84-ամյա պոնտիֆիկոսի փամփուշտադիմացկուն մեքենան մոտեցել է Նաջաֆում Ռասուլ նեղ փողոցին: Ապա պոնտիֆիկոսը ոտքով անցել է մի քանի մետր դեպի Ալի Սիստանիի համեստ տուն, որը քահան վարձակալում է արդեն մի քանի տասնամյակ:
Ավանդական հագուստով մի խումբ իրաքցիներ ողջունել են պոնտիֆիկոսին փողոցում: Երբ Ֆրանցիսկոսը դիմակով մոտեցել է Ալի Սիստանիի տանը, մի քանի սպիտակ աղավնի են բաց թողել ՝ ի նշան խաղաղության:
Փակ դռների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Իրաքում հետապնդման ենթարկվող քրիստոնեական փոքրամասնությանն առնչվող հարցերին:
Ալի Սիստանին պատվավոր ֆիգուր է Իրաքի շիա փոքրամասնության շրջանում, եւ նրա կրոնական ու այլ հարցերի շուրջ նրա կարծիքը հետաքրքրում է ամբողջ աշխարհի շիաներին: