Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը. Սակայն դա նրանց չի հաջողվի. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու» մեջ, հաղորդում է Minval.az-ը: «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Քանի՞ անգամ են արդեն հանդիպել փոխվարչապետները: Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Այժմ Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք կստիպենք նրանց», ասել է Ալիեւը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելին՝ այստեղ