Մոսկվան կայացրեց որոշումը Հայաստանի վերաբերյալ
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի հետեւողական կողմնակից է եւ կշարունակի զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը», ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, ավելացնելով, որ որ այդ քաղաքական գործիչների շարքին է պատկանում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը: Ուստի այդ հարաբերություններն, իրոք, եւս շատ արժեքավոր են»,ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն այսպիսով արձանագրում է մարտ 16-ի շեմին համընդհանուր համաձայնությունը հայ ժողովրդի ռուս-թուրքական ապագայի եւ հայկական շահերով թուրքերին կերակրելու ռուսների «անբեկանելի իրավունքի» շուրջ: Այս դեպքում Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցներն իսկապես կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի հետ, ինչպես ասում է Պեսկովը. որոշումներն արդեն կայացված են:
Ռուսաստանի համար դա է կարեւորը՝ չմտնել որեւէ պատասխանատվության տակ Հայաստանի դեմ պատերազմով Լավրովյան պլանի իրագործման եւ իր պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու համար: Ավելին, դա պետք է արվեր այնպես, որ Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները երախտապարտ լինեն հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների համար: Դա հնարավոր էր միայն խամաճիկ, «հակառուս» պիտակով կառավարության եւ Ռուսաստանի պլաններին հավատարմություն հայտնած «ընդդիմության» առկայությամբ: Իսկ նման սխեմաներն արդյունավետ են պրիմիտիվ միջավայրերում՝ տհաս ու ծախու «քաղաքական դասի» ու քարոզչության պայմաններում:
Շարունակությունը՝ այստեղ