Սա քաղաքական գործընթաց է՝ ուղղորդված Նիկոլ Փաշինյանի կողմից. Արա Սաղաթելյան
Այս ամբողջ գործընթացը քաղաքական է, այն կազմակերպված է ու նպատակաուղղված երկրի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Սաղաթելյանը, ով քիչ առաջ ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Սաղաթելյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատական նիստի ընթացքում քննիչը փորձել է մոլորեցնել դատարանին, ներկայացվել են աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել է գաղտնալսումը. «Կարծես թե դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, ինչի արդյունքում ես հայտնվեցի մեկուսացման վայրում»:
Ավելին՝ այստեղ