Նոր Զելանդիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նոր Զելանդիայի ափերից ոչ հեռու հզոր երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել 30.7 կիլոմետր խորության վրա:
Օգոստոսի 24-ին 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում, որի հետևանքով զոհվել է շուրջ 292 մարդ:
Ավելին՝ այստեղ