Լուկաշենկո. Բելառուսում իշխանության որեւէ տրանֆեր լինել չի կարող
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում իշխանության փոխանցում լինել չի կարող, եւ այդ թեման չի քննարկվել Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում:
«Բելառուսում որեւէ տրանսֆեր լինել չի կարող: Ես արդեն ասել եմ. նախագահ Լուկաշենկոյից հետո ոչ մի երեխա, ոչ մի թոռ եւ ծոռ չեն կարող հավակնել այս պաշտոնին: Ամեն ինչ կլինի սահմանադրորեն եւ օրենքով»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի բելառուս-ռուսական համագործակցության հարցի շուրջ կայացած հանդիպմանը, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:- Սահմանադրությունը մենք կընդունենք, ինչպես ասացի, հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին: Ահա եւ իշխանության ամբողջ տրանսֆերը»:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում «իշխանության տրանսֆերի» թեման չի քննարկվել Սոչիի բանակցություններում, ինչպես արդեն գրել են որոշ ԶԼՄ-ներ: Նրա խոսքով` Բելառուսի ներքին քաղաքականությունը բացառապես Բելառուսի գործն է: «Ուստի իշխանության որեւէ տրանսֆերի մասին մենք չենք էլ խոսել: Դա նույնիսկ անպարկեշտ կլիներ այդ հանդիպման ընունող կողմից: Իսկ թե ինչպես ենք կկազմակերպենք մեր երկրի ներքին կյանքը` դա մեր գործն է: Իսկ արտաքին քաղաքականությունը, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք, կհամակարգենք, ինչպես հիմա»,- հավելել է Բելառուսի առաջնորդը:
Փետրվարին Լուկաշենկոն հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում սահմանադրությունը փոխելու հանրաքվեն համատեղել տեղական Խորհուրդների պատգամավորների ընտրությունների հետ, որոնք պետք է տեղի ունենան 2022 թվականի հունվարի 18-ից ոչ ուշ: