Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին
ПолитикаԵթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին։ Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Ես միշտ սահմանի վերաբերյալ նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վեճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։
Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազմաճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։ Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ականի պայթյունից վիրավորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Իջեւանի հիվանդանոցում։ Մարտական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրահատել են։
Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։ Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննվելով՝ անդամահատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց եւ տեսել, որ իր կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։ Դա նշանակում է, որ գազային գանգրենա՝ փտախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգրենան կբարձրանար դեպի կոկորդ եւ կսպաներ Օնիկին։
Շարունակությունը՝ այստեղ