Դիտահորերի գողացված կափարիչները դարձել են Լիբանանում աճող աղքատության վերջին վկայությունը
Դիտահորերի գողացված կափարիչները դարձել են Լիբանանում աճող աղքատության վերջին վկայությունը. լրջագույն տնտեսական ճգնաժամը շարունակվում ե, եւ դրա վերջը չի երեւում:
Չուգունից կափարիչները, որոնք կշռում են մինչեւ 70 կգ, կարող են վաճառվել որպես մետաղյա ջարդոն մինչեւ 100 դոլարով: Պրակտիկան, որը տարիներ շարունակ վնաս է հասցրել Լիբանանի ճանապարհներին, այժմ դարձել է էլ ավելի խնդրահարույց, քանի որ դրամական միջոցների պակաս զգացող իշխանությունները վիճում են այն մասին, թե ով կարող է փոխարինել դրանք:
«Դա տեղի է ունենում ոչ միայն Բեյրութում, այլ նաեւ երկրի ողջ տարածքում»,- Telegraph-ին հայտնել է անվտանգության ուժերում աղբյուրը:
«Մարդիկ գողացել են դրանք՝ որպես ջարդոն վաճառելու համար մի քանի տարի շարունակ, սակայն այժմ՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում, դրանց փոխարինելն այնքան թանկ արժե, որ Բեյրութի քաղաքապետարանի, ներքին գործերի նախարարության եւ ներքին անվտանգության ուժերի միջեւ ծավալվել է պայքար այն մասին, թե ով կարող է վճարել դրանք փոխարինելու համար»:
Լիբանանում տնտեսական ճգնաժամն անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է, որի հետ երկիրը բախվել է 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանից:
Արժութային կոլափսի ժամանակ, որի հետեւանքով երկրի ավելի քան կեսը խորասուզվել է աղքատության մեջ, երկիրը նաեւ ստիպված էր պայքարել համավարակի եւ աշխարհում խոշորագույն ոչ միջուկային պայթյունի հետեւանքների հետ, որը հողին էր հավասարեցրել մայրաքաղաքի մի մասը:
Քաղաքում, որը փորձում է վերականգնել օգոստոսի 4-ին նավահանգստում ուժգին պայթյունի հետեւանքով ավերածությունները, դիտահորերի կափարիչների արագ անհետացումը նշանակում է, որ փողոցներում երթեւեկությունը կարող է վտանգավոր լինել:
100 դոլարը մեծ նշանակություն կարող է ունենալ Լիբանանում: