Արցախից Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին չեն մասնակցելու. նախագահի խոսնակ
ПолитикаԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ին պարզաբանում է տրամադրել այն տեղեկատվության վերաբերյալ, որ Արցախից քաղաքացիներ են մասնակցելու Փաշինյանի կազմակերպած վաղվա հանրահավաքին:
«Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի Արցախից մոտ 1000 հոգի է պատրաստվում մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին: