ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը
ПолитикаԳլխավոր Շտաբի հայտարարությունից հետո, ըստ որի, Օնիկ Գասպարյանն ու մյուս բարձրաստիճան սպաները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարական, հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ Նախ թե ընդդիմությունը և թե իշխանությունը միաժամանակ հրապարակներ կանչեցին իրենց կողմնակիցներին։ Մի քանի ժամ հետո Հանրապետության և Ազատության հրապարակներում զուգահեռ հանրահավաքներ էին ընթանում, որոնք եզրափակվեցին երթերով։ Երկու կողմի աջակիցների թիվը ասել թե շատ էր՝ ազնիվ չի լինի։
Մի բան ակնհայտ է դարձել վերջին 3 ամիսներին։ Կա տոտալ ապատիա թե իշխանության և թե ընդդիմության հանդեպ։ Մարդիկ ռեալ հասկանում են, թե ինչ աղետ է բերել Նիկոլ Փաշինյանը մեր ազգի գլխին, բայց չեն գնում ընդդիմության հանրահավաքներին, իսկ իշխանության աջակիցների թիվն էլ իջել է պատմական մինիմումի։ Տպավորություն է, որ նման կերպ մենք հանգիստ կարող ենք հասնել 2023թ. հերթական ընտրություններին, սակայն դա վատագույն սցենարը կլինի։ Հայաստանում օր առաջ պետք է անցկացվեն արտահերթ Խորհրդարանական ընտրություններ՝ նախ թոթափելու համար քաղաքական լարվածությունը, ապաև երկիրը առաջընթացի ռելսերի վրա տեղափոխելու համար։ Ի՞նչ անել։ Անկեղծ ասած, վերջին շրջանում սկսել եմ փնտրել երրորդ բևեռ։ Սկսել եմ խորությամբ ուսումնասիրել քաղաքական դաշտի մյուս դերակատարներին։ Հետաքրքիր պերսոնաժներ կան, որոնց գաղափարներն ու գործունեությունը դեռ ամբողջությամբ հասու չէ հանրության լայն շերտերի համար։
Օրինակ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյանը վերջերս մի հետաքրքիր միտք էր ասել։ Նա նշում է, որ քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում պատերազմ պարտված և Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլի իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած ներկայացուցիչներն են, քանի դեռ Հայ ժողովրդին նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյանի Նիկոլի ու նրա ապազգային և սորոսածին իշխանության փոխարեն որպես այլընտրանք մատուցվում է Հայաստանի նախկին մերժված իշխանությունը, կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան Նիկոլին փողոցով հեռացնելու կոչով հանդես եկող նախկին մերժված իշխանությանը պաշտպանելու համար Հայ ժողովուրդը ոտքի չի կանգնելու: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մերժելով խայտառակ ու ամոթալի ներկան, չի ուզում վերադառնալ նախկին՝ գորշ ու անհեռանկար անցյալին:
Սա Ասրյան Խաչիկի մեկնաբանությունն է, ինչի մասին ես խոսում էի հոդվածի սկզբում, պարզապես այլ բառապաշարով։ Կա՞ ճշմարտություն Խաչիկ Ասրյանի խոսքերում։ Կարծում եմ՝ կա, հակառակ դեպքում կամ ընդդիմության, կամ իշխանության հանրահավաքները կպայթեին մարդաշատությունից։ Հայոց Արծիվները Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող ուժ է, որը հայ ազգի ինքնագիտակցության պահպանման հիմքն է համարում Հայրենիքը, Ընտանիքը, Եկեղեցին, Հայոց լեզուն, Հայոց պատմությունը, Հայոց մշակույթը։
Եթե լինենք օբեկտիվ, ապա գոնե վերջին 3 տարում բոլոր այս արժեքները գործող իշխանությունները հետևողականորեն քայքայել են։ Մյուսներն էլ դրանք վերականգնելու փորձեր չեն անում։ Ներկա հողատու իշխանությունների այլընտրանքի հանրային պահանջ ժամանակի ընթացքում, կարծում եմ, այդուհանդերձ կձևավորվի։ Դա նախևառաջ անհրաժեշտ է ամուր Ազգային պետություն ունենալու համար։