Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան
ПолитикаArman Abovyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այն, ինչ կատարվում է Փաշինյանի հայտարարության շուրջ` "Իսկանդերների" պայթելու/ չփայթելու առումով ցույց է տալիս, որ դիլետանտիզմը ուղղակի ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները` մեր ամենամտերիմ և կարևորագույն դաշնակից Ռուսաստանի հետ։
Ունե՞ր իրավունք Փաշինյանը`լինելով (նվազագույնը դե յուրե) երկրի գերագույն հրամանատար, անել այսպիսի հայտարարություն:
Ո´չ։
Իրավունք ունի՞ իր թիմակից, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դնել մեր դաշնակցի կողմից` մեզ մատակարարված զենքերը։
Ո´չ։
Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև:
Կարող եմ ասել միայն մի բան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քայքայումը ձեռնտու է միայն թուրքերին և առհասարակ մեր թշնամիներին։