ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը զրուցեց ակցիայի մասնակիցների հետ
Այս պահին մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում ԵՊՀ-ում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կոչ անելով ուսանողներին ու դասախոսներին միանալ իրենց:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ զրուցեց ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, ով վերահաստատեց մայր բուհի ավելի վաղ արված հայտարարությունը, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականին:
Ավելի ուշ Հայկ Մամիջանյանը տեղեցկացրեց, որ դրսում են հավաքվել ոստիկաններ ու բոլորին հրավիրեց դուրս:
Երբ ակցիայի մասնակիցները դուրս եկան, կարմիր բերետավորները հեռացան:
Ակցիան այս պահին շարունակվում է: