Իրանը Հայաստանին առաջարկե՞լ է փակել Արցախի ամբողջ օդը ու փրկել մեր զինվորների կյանքը. Ինչու է հայկական կողմը մերժել
Իսկանդեռների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը.
1.2020 թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք ՀՀ վարչապետի հետ, թե ոչ;
2.Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն առաջարկե՞լ է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով փակել Արցախի ամբողջ օդը՝ Իրանի զինվորականների անմիջական մասնակցությամբ:
3.Փաշինյանի՝ Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու փաստարկին ի պատասխան, դեսպանն առաջարկել է՞ արդյոք այդ օժանդակությունը տրամադրել 2 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, երբ արդեն վերացված կլինեն Իրանի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները;
4.Ի՞նչ հիմքով և նպատակով է Նիկոլ Փաշինյանը մերժել մեր բարեկամ Իրանի այս առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլիներ բեկում մտցնել ճակատում, փրկել Արցախն ու մեր հազարավոր զինվորների կյանքը:
Հ.Գ. Հարկ է նշել, որ Իրանին պետք էր փորձարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը թուրքական Բայրաքթարների և իսրայելական ԱԹՍ-ների դեմ:
Արթուր Ղազինյան