«Բավարիայի» կիսապաշտպանը կվիրահատվի եւ բաց կթողնի 3 ամիս
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն մարզման ժամանակ ազդրի ծանր վնասվածք է ստացել եւ կվիրահատվի, հաղորդում է L’Equipe–ը։ Վերականգնման համար կպահանջվի երեք ամիս։
Հարցականի տակ կլինի Ֆրանսիայի հավաքականի կազմում նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի հունիս–հուլիսին։ Խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հունգարիայի հավաքականները։
Տոլիսոն «Բավարիայում» է 2017 թվականից։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում