Աշխարհի տասը երկրներում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, ստացել է B1525 անվանումը։ Այն այժմ տարածվել է աշխարհի տասը երկրներում, հաղորդում է Guardian-ը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:
Մեծ Բրիտանիայում փորձագետները արձանագրել են SARS-CoV-2֊ի այս տարբերակով վարակման առնվազն 32 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ–ում և Ֆրանսիայում՝ համապատասխանաբար 7 և 5 դեպք: Ավելի քիչ դեպքեր գրանցվել է Գանայում, Ավստրալիայում, Կանադայում, Հորդանանում և Իսպանիայում:
Ինչպես նշում է թերթը, նոր շտամն ունի «պոտենցիալ տագնապալի մուտացիաների շարք»: Հայտնի է, որ այն 70 %-ով ավելի արագ է տարածվում, քան բնօրինակը: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել էր, որ մուտացիան 30 %-ով ավելի մահացու է, քան նախորդը, և մինչև 70 %-ով ավելի վարակիչ է: Ավելի ուշ, գիտնականները հաստատել են այս տվյալները: