Ռուսաստանը արտաքսել է էստոնացի դիվանագետի
ПолитикаՌուսաստանը արտաքսել է Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան աշխատակցին՝ ի պատասխան Տալլինում ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարվելուն: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջերս Էստոնիան բացարձակապես անհիմն Տալլինում Ռուսաստանի դեսպանության դիվանագետին անցանկալի անձ էր հայտարարել: Ռուսաստանի պատասխանը չի ուշացել. կանչվել է Մոսկվայում Էստոնիայի դեսպանը, նրան վճռական բողոք է ներկայացվել և հայտարարվել է, որ էստոնական դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկը արտաքսվելու է»,-հայտարարել է Զախարովան: