«Վերոնայի» ֆուտբոլիստը դուրս է եկել կոմայից
СпортԻտալական «Վերոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Անդրե Գրեզելեն դուրս է եկել կոմայից։ 18-ամյա ֆուտբոլիստը կոմայի մեջ էր հայտնվել հոսանքահարվելու հետևանքով, փոխանցում է Sky Sport-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին գնացքում։ Հոսանքահարվելու հետևանքով Գրեզելեն ընկել էր 4 մետր բարձրությունից և ստացել կոտրվածքներ ու գլխուղեղի վնասվածք։ Իտալացին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։
Գրեզելեն գիտակցության է եկել և ճանաչում է մարդկանց։ Առաջիկայում նա կմնա բժիշկների հսկողության տակ։