Մոսկվայի ԲԿՄԱ-ի սանը համալրել է «Ուրարտուն»
Спорт«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Պյոտր Տենի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա պաշտպանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Հանդես է եկել նաեւ Վոլգոգրադի «Ռոտորում», «Անժիում», «Տոմում», «Ենիսեյում», «Արմավիրում»։
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելառուսական «Մինսկն» էր, որտեղից նա տեղափոխվել է Երեւան։ «Մինսկի» կազմում Տենն անցկացրել է 9 պաշտոնական հանդիպում։
«Ուրարտուի» կազմում Տենը հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում