Չորս անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ПравоՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան, իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, ևս մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել հետախուզում:
Մասնավորապես՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդի մոտ խոշոր չափերով՝ շուրջ 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված թմրամիջոցը ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին, քննության տվյալներով, թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, որն էլ իր հերթին՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուց:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն. պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով «Մարիխուանա», իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
Ավելին՝ այստեղ