ԱՀԿ-ն թույլ է տվել օգտագործել AstraZeneca-ի պատվաստանյութը միայն արտակարգ իրավիճակներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում COVID-19-ի դեմ պատվաստվելու համար թույլ է տվել օգտագործել AstraZeneca/Oxford պատվաստանյութի արտադրության երկու տարբերակ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեղերն այժմ կարելի է օգտագործել COVAX Facility նախաձեռնության ծրագրում՝ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխման համար: Պատվաստանյութերից մեկն արտադրվում է Կորեայում, երկրորդը՝ Հնդկաստանում: