Իսկ դուք գիտեիք, թե վիրաբույժներն ինչու՞ են կապույտ և կանաչ համազգեստ կրում
ОбществоՊարզվում է՝ համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:
Ի սկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին:
Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա:
Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա:
Ավելին՝ այստեղ