30 տարվա հաղթանակը «30 արծաթով» վաճառքի հանողը մսխեց պետականությունը. Էդուարդ Շարմազանով
ПолитикаԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարիներ առաջ, երբ Հանրապետականը շրջադարձային որոշում կայացրեց՝ անդամակցելու Եվրասիական միությանը, խորհրդարանում մի «լաչառ» երեսփոխան իրեն «ճղում» էր ՝ քննադատելով մեզ։
Ապրիլյան պատերազմից հետո սույն «լաչառը» հայտարարեց, որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի համաձայնությամբ։
2017 -ին էլ սա առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ -ից։
Իսկ հիմա դարձել է այդ նույն տնտեսական միության «ջատագովը»։
Այ իզմեր չունեցող հողատու, բա ասում էիր ԵԱՏՄ -ից պետք է դուրս գալ , ԵԱՏՄ անդամ դառնալը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում։
Հիմա դարձել ես ամենաթունդ եատմապաշտը եւ այդ ամենը հանուն ամեն գնով աթոռդ պահելու....
Անսկզբունքային գործիչներին օգտագործում ու շպրտում են,լ ավ իմացիր։
Քաղաքական մուրացկանությունդ նողկալի է։ Դատապարտելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։ Մուրացկանին տալիս են անկելանոց ,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։
Հ.Գ. Հայ ժողովրդի 30 տարվա փառահեղ հաղթանակները «30 արծաթով» թուրքին մատուցած քաղաքական մուրացկանները ոչ թե խղճմտանք, այլ զզվանք են առաջացնում։