Պրոֆեսիոնալ, անկողմնակալ և հիմնավորված վերլուծությունն ընդդեմ մակերեսային մոտեցումների
ПолитикаԵրկրի տնտեսական իրավիճակի վերլուծությունը բավականին բարդ և պատասխանատու գործ է, բայց, բարեբախտաբար, մեր երկրում կան տնտեսագետներ, որոնք բավական լավ կարողանում են մակրո և միկրո մակարդակներում վերլուծել թե՛ մեր երկրի օրենսդրական դաշտը, թե՛ գործող օրենքները, թե՛ տնտեսական սպասումներն ու կանխատեսումները:
Վերջին շրջանում մամուլը հարցազրույցներ է ներկայացնում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ, որոնց միջոցով նա բանականին խորը, միևնույն ժամանակ բավականին մատչելի ներկայացնում է երկրի տնտեսական իրավիճակը, մատնանշելով սպասվող ռիսկերն ու բացթողումները և այդ ամենը ներկայացնելով մասնագիտական վերլուծության տեսանկյունից, փորձում է օգնել երկրի առջև ծառացած խնդիրների վերհանմանը:
Ի դեպ, ներկայացվող նյութերում մասնագիտական վերլուծության և դրանք կոնկրետ օրինակներով հիմնավորելու շնորհիվ, կազմակերպության նախագահը, օգնում է ոլորտից հեռու անձանց ևս ճիշտ ընկալել իրավիճակը և հասկանալ, թե առհասարակ ուր է գնում երկրի տնտեսական նավը:
Այսինքն՝ ժամանակն է, որ պրոֆեսիոնալ կադրերն իրենց գիտելիքը ներդնեն հանուն մեր երկրի շենացմանը, քանի որ, ինչպես հայտնի է տնտեսությունը այն բարդ ոլորտներից է, որտեղ յուրաքանչյուր սխալ կամ արկածախնդրություն կարող է երկարատև կտրվածքով վնաս պատճառել, թե՛ երկրի տնտեսությանը, թե՛ ապագային: Ուստի լավ կլինի, որ մասնագիտական գիտելիքի հարուստ բազա և աշխատանքային հաջողված փորձ ունեցող մասնագետները, ինչպես օրինակ «Աուդիտորների պալատի» նախագահի դեպքում է, ոչ թե դուրս մնան երկրի կառավարման համակարգից, այլ իրենց գիտելիքն ի սպաս դնեն հանուն երկրի զարգացմանը և հզորացմանը: Բոլոր ոլորտներում են մեզ պետք բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներ, ուստի, արժանի կադրներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի նրանք էլ իրենց գիտելիքը ծառայեցնեն մեր երկրի շենացմանը: Հակառակ դեպքում կշարունակենք դոփել տեղում, դրանից բխող սարսափելի հետևանքներով:
Արմինե Գրիգորյան