Ծրագրված է եղել հանձնել նաև Մարտակերտն ու Ստեփանակերտը.նոր մանրամասներ
ВидеоԱյսուհետ այս երկրի առանցքը դարձել են այս պատերազմի միջով անցած տղաները, ովքեր հերոսաբար ամեն ինչ արեցին, որ թշնամիների ծրագիրը ձախողվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղամ Նազարյանը:
«Ես ուզում եմ հատուկ նշել, որ ծրագրված է եղել հանձնել ոչ միայն Շուշին, որը հանձնելու համար ամեն հանցագործություն, դավաճանություն արվեց, այլ նաև՝ Ստեփանակերտը, Մարտակերտը:
Մեր հերոս տղաների ջանքերով փրկեցինք Արցախի այդ մի հատվածը, որը մեր ոտքի տեղն է դառնալու մեր հետագա զարգացման համար»,-ասաց նա:
Նազարյանի խոսքերով, Ալիևը մեզանից լավ է ճանաչում մեզ, դրա համար վախենում է, անընդհատ ռևանշի մասին է խոսում. «Ռևանշը լինելու է հզոր պետություն կառուցելով, հզոր երկիր դառնալով: Իսկ դրա համար առաջին քայլն արագ իշխանափոխությունն է, այն է, որ քաղաքական բոլոր ուժերը, մտավորականները հասկանան, որ իրավիճակ է փոխվել, երկրի առանցք են դարձել զինվորականները, մեր զոհված տղաները և մենք, որ այսօր ապրում ենք մեր տղերքի պատգամը կատարելով»:
Ավելին ՝ այստեղ