Գիտնականներ. Թարթելու ձեւից մարդու մոտ կարելի է զարգացոց Պարկինսոնի հիվանդություն ախտորոշել
Եթե մարդը երկար է նայում առանց թարթելու, դա կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության թաքնված զարգացման մասին: Այս մասին հայտնում են Պարկինսոնի հիվանդության եվրոպական ասոցիացիայի փորձագետները:
«ՌԻԱ Նովոստի»-ն պատմում է, երկար ժամանակ թարթելու բացակայությունը կարող է կապված լինել շարժիչ գործընթացները վերահսկող նյարդային բջիջների վնասման հետ:
Պարկինսոնի հիվանդության տագնապալի ախտանիշների շարքում մասնագետները նշել են նաեւ տարօրինակ քայլվածքը. երբ դանդաղ քայլելիս ձեռքերից մեկը մարմնի տակտից դուրս է շարժվում: Հիվանդության վաղ ախտանիշներից համարվում նաեւ կռված դիրքը, մանր ձեռագիրը, թմրությունը, ծակոցները, պարանոցի կամ վերջույթների ցավը: Երբեմն փոխվում է ՝ձայնը` ավելի փափուկ դառնալով:
Հոտառության կորուստը նույնպես Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշներից է: Վիճակագրության համաձայն` Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց 90 տոկոսը հոտ չի զգում, ընդ որում, երբեմն հոտառության կորուստը սկսվում է Պարկինսոնի հիվանդության ախտորոշումից տաս տարի առաջ:
Հիվանդության հիմնական, արդեն ավելի ակնհայտ ախտանիշները շարժման խանգարումներն են, մկանների կոշտությունը (բարձր տոնուսը), ցնցումները հանգիստ ժամանակ: