Audi-ն էլեկտրական կդարձնի ապագա սերունդների մոդելները
Audi ապրանքանիշի ղեկավար Մարկուս Դյուսմանն ասել է, որ ապագա սերունդների A4 եւ A6 մոդելները կանցնեն էլեկտրական ուժային սարքերի, բայց ոչ շուտ, քան 2030 թվականին, գրում է Motor-ը:
T3N-ին տված հարցազրույցում Դյուսմանը նշել է, որ A4-ը եւ A6-ը անխուսափելիորեն կէլեկտրաֆիկացվեն: Ապագա սերունդների մոդելները կստանան էլեկտրական ուժային սարքեր, բայց ոչ շուտ, քան 2030-ին: Հաջորդ սերնդի A4-ը եւ A6-ը կհայտնվեն 2023-ին եւ նախկինի պես կհագեցվեն ներքին այրման շարժիչներով, սակայն մինչեւ 2030-ը շարքում կմնան միայն էլեկտրական տարբերակները: Միացվող հիբրիդները Դյուսմանն անվանել է հնացած տեխնոլոգիա, որն ապագա չունի:
Audi-ի ղեկավարը էլեկտրամոբիլներին անցումը ընկերության համար շատ կարեւոր փուլ է համարում: Ապրանքանիշը նախատեսում է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում վերջնականապես հրաժեշտ տալ ներքին այրման շարժիչներին եւ բոլոր մոդելները փոխանցել էլեկտրական ուժային սարքերի։ Հայտնի է, որ ընկերությունն արդեն մշակում է ներքին այրման շարժիչներից աստիճանաբար հրաժարվելու մանրամասն ժամանակացույց, որը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին: Ծրագիրը կներառի գործարաններում ՆԱՇ-ի արտադրության աստիճանաբար դադարեցում: