««Բարսելոնան» սխալվեց՝ չվաճառելով Մեսսիին»․ Ռիվալդո
Спорт«Բարսելոնայի» ու բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կիսվել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներով:
««Բարսայի» ֆինանսական խնդիրները կարող են ստիպել Կոուտինյոյին հեռանալ: «Բարսելոնան» համաճարակից առաջ ֆինանսական լավագույն վիճակում չէր, բայց անցյալ տարի ամեն ինչ էլ ավելի վատացավ, և Մեսսիի մոտալուտ հեռանալուց հետո ակումբը կարող է ստիպված լինել վաճառել ևս մի քանի կարևոր խաղացողի՝ փող աշխատելու համար:
Ինչպես ավելի վաղ նշեցի, ակումբի խորհուրդը սխալ թույլ տվեց՝ չվաճառելով Մեսսիին, քանի դեռ նա պայմանագիր ուներ։ Այն, ինչը «Ռեալն» արեց, երբ նրանք վաճառեցին Ռոնալդուին մոտ 100 միլիոն եվրոյով: Ցավալի է տեսնել, երբ այսպիսի տաղանդավոր և արժեքավոր ֆուտբոլիստը հեռանում է «Բարսայից» անվճար, երբ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:
Նայելով հնարավոր տրանսֆերներին՝ կարծում եմ, որ Կոուտինյոյի ժամանակը մոտենում է ավարտին: Հետաքրքրված են նրանով Անգլիայում, և միգուցե «Բարսելոնան» կարողանա որոշակի լավ գումար ստանալ նրան վաճառելուց, որը կպահի մյուս խաղացողներին, օրինակ՝ Դեմբելեին և Գրիզմանին:
Բրազիլացին երբեք չի կարողացել ցուցադրել իր լավագույն ֆուտբոլն Իսպանիայում: Քանի որ նրա լավագույն ժամանակը Պրեմիեր լիգայում էր, ես վստահ եմ, որ նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներ կլինեն և պատրաստ կլինեն զգալի գումարներ վճարել նրա դիմաց»,- գրել է Ռիվալդոն Betfair-ի սյունակում:
Սիրարփի Աղաբաբյան