Քրեական գործը հարուցվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով.դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա. News.am
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ նախաքննությունը շարունակվում է:
Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է: Այս պահի դրությամբ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: