Հայտնի է՝ ինչից է մահացել հերոսի նորածին որդին
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է պատերազմում հերոսաբար զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին՝ Մոնթեն: Նա ծնվել էր հոր զոհվելուց յոթ օր հետո։
«Երեխան ծնվել էր հոկտեմբերի 18-ին, բայց վաղաժամ՝ 31 շաբաթական: Ուներ որոշ խնդիրներ, րոպեներով շունչը պահում էր, որովայնի խոռոչում ինֆեկցիա ուներ:
Պայքարեցինք, սակայն անարդյունք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արտաշեսի կինը՝ Լուսինե Սարդարյանը:
Երեխան մահացել է ծնվելուց երկու ամիս անց, նա զույգի 3-րդ, սակայն միակ արու զավակն էր: Արտաշեսն ունի երկու դուստր՝ 2 և 5 տարեկան:
Լուսինեն ասում է՝ շատ երկար են սպասել Մոնթեի լույս աշխարհ գալուն. «Տղայիս անունը ամուսինս էր որոշել: Նա կյանքիս նոր իմաստ էր տվել, բայց, ավաղ…»:
Նշենք, որ Արտաշես Ջանիբեկյանը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր, 7 տարի շարունակ պայմանագրային զինծառայող է եղել: