ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի «բրիտանական» մանրէահիմք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրներում
«Պատվաստանյութերը, մի կողմից, հույս են ներշնչում: Մյուս կողմից, նոր, անհանգստություն հարուցող տարբերակները մեծ անորոշություն եւ ռիսկ են ներկայացնում,- նշել է նա:- Այսօրվա դրությամբ Եվրոպայի 33 երկրներում արձանագրվել են սկզբնապես Մեծ Բրիտանիայում հայտնաբերված տարբերակի դեպքեր, մինչդեռ 16 երկրներում հայտնել են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մանրէահիմքի մասին»:
Լոկդաունները, որոնք սահմանվել են վիրուսի, առանձնապես նոր տարբերակների տարածման սահմանափակման համար, հանգեցրել են տարածաշրջանում նոր դեպքերի թվի նվազման. 30 երկրներում 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության ցուցանիշների զգալի նվազում, ինչը յոթ երկրով ավելի, քան երկու շաբաթ առաջ, շարունակել է Կրյուգեն: «Այնուամենայնիվ (վարակի) փոխանցման ցուցանիշները Եվրոպայում նախկինի ես շատ բարձր են, ինչն ազդում է առողջապահության համակարsերի վրա, ուստի չափազանց շուտ է սահմանափակումների վերացումը»,- շարունակել է նա:
Կլյուգեն համբերության, ինչպես նաեւ զգոնության կոչ է արել «վիրուսի նոր, ավելի արագ փոխանցվող տարբերակների հանդեպ»: «Եկեք չմոռանանք այն դասերը, որոնք մենք յուացրեցինք այդքան դաժանորեն. լոկդաուններ բացելը եւ փակելը, սահմանելը եւ արագորեն բացելը վատ ռազմավարություն է: Միջոցների սահանումը եւ աստիճանական վերացումը՝ հիմնված համաճարակաբանական չափանիշների վրա, մնում է մեր լավագույն տարբերակը, որը տնտեսությանը թույլ է տալիս գոյատեւել եւ նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները:
Մեք պետք է համբերություն պահպանենք, COVID-19-ի դեմ պատվաստման համար ժամանակ է պահանջվում»: Ընդհանուր առմամբ Եվրոպայի տարածաշրջանի 35 երկրներում սկսել են պատվաստումն՝ ստանալով 25 միլիոն դեղաչափ, պարզաբանել է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: